Թվիթերի կապույտ թռչունը կփոխարինվի X-ով

Թվիթերի կապույտ թռչունը կփոխարինվի X-ով

Թվիթերի սեփականատեր Իլոն Մասկը կիրակի օրը հայտարարել է, որ «Twitter» սոցիալական ցանցը զարգացնելու համար կվերաբրենդավորի և կփոխարինի հայտնի կապույտ թռչնի լոգոն X տառով։

«X տարբերանշանի ժամանակավոր տարբերակը կհայտնվի այսօր»,- Թվիթերում երեկ` հուլիսի 23-ին գրել է Մասկը:

«Մենք շուտով հրաժեշտ կտանք Թվիթեր ապրանքանիշին և աստիճանաբար բոլոր թռչուններին»,- ավելի վաղ հայտարարել էր Իլոն Մասկը։

Մասկի խոսքով՝ թռչունին X-ով փոխարինելը խորհրդանշական է։ Այն մարդկանց անկատարության մարմնացումն է, որը նրանց յուրահատուկ է դարձնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում