Թեհրանում հանդիպել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարները

Թեհրանում հանդիպել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարները

Այսօր՝ հուլիսի 24-ին, Թեհրանում հանդիպել են Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։ Իրանի և Հայաստանի արտգործնախարարները քննարկելու են համագործակցությունը էներգետիկայի, տնտեսության, հյուպատոսական ծառայությունների ոլորտներում։

Միրզոյանը Իրանի մայրաքաղաքում է մեկօրյա այցով։ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո Միրզոյանն ու Աբդոլահիանը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Միևնույն ժամանակ, Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հուլիսի 24-ին իր ամենշաբաթյա ասուլիսում Հարավային Կովկասը Թեհրանի համար կարևոր խնդիր է անվանել։ Նա հայտարարել է, որ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցությունների նոր փուլին:

«Իրանն աջակցում է հարևանների միջև տարաձայնությունների լուծման խաղաղ գործընթացին»,- հավելել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում