Իլոն Մասկը բացատրել է Twitter-ի ռեբրենդինգը
25/07/2023 12:07
Նմանատիպ
Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը բացատրել է, թե ինչու է որոշել փոխել Twitter սոցցանցի անվանումը և ֆիրմային տարբերանշանը, որի սեփականատերն է ինքը:
«Twitter-ի անունն իմաստ ուներ, երբ դրանք ընդամենը 140 նիշանոց հաղորդագրություններ էին, որոնք գնում էին այս ու այն կողմ, ինչպես թռչունների ծլվլոցը (tweeting), բայց այժմ դուք կարող եք տեղադրել գրեթե ամեն ինչ, ներառյալ մի քանի ժամ տևողությամբ տեսանյութ: Առաջիկա ամիսներին մենք կավելացնենք համապարփակ հաղորդակցություն և հնարավորություն՝ կառավարելու ձեր ամբողջ ֆինանսական աշխարհը: Twitter անվանումն իմաստ չունի այս համատեքստում, ուստի մենք պետք է հրաժեշտ տանք թռչնին», – գրել է Մասկը՝ Twitter-ի իր էջում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում