Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելությունը նոր տնօրեն ունի
Նմանատիպ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել են, որ նախարար Գնել Սանոսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաուլո Սպանտիգատի հետ, ում պաշտոնավարման ժամկետը լրացել է։
«Նախարարը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը, համատեղ իրականացվող բազմաոլորտ ծրագրերը, այդ ծրագրերի իրականացման գործում Պաուլո Սպանտիգատիի դերը և ներդրած ջանքերը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Պաուլո Սպանտիգատին իր հերթին շնորհակալություն է հայտնել համագործակցության, համատեղ աշխատանքի համար և նախարարին է ներկայացրել ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության նորանշանակ տնօրեն Դոն Լամբերտին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը և նախանշվել համագործակցության նոր ուղղությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում