Հռոդոս կղզում անտառային հրդեհները չեն մարում. հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Նմանատիպ
Հունաստանի Կլիմայի փոփոխության և քաղաքացիական բնակչության պաշտպանության նախարարությունը վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակն է հայտարարել Հռոդոս կղզում։
Այս մասին հայտնում են հունական լրատվամիջոցները։
Ծայրահեղ շոգի պատճառով անտառային հրդեհներն այնտեղ մոլեգնում են արդեն մոտ մեկ շաբաթ։
Այժմ Հունաստանում իշխանությունները փորձում են տեղայնացնել 82 անտառային հրդեհ, որոնցից 64-ը բռնկվել են հուլիսի 23-ին։ Բացի Ռոդոսից, սպառնալիքի մակարդակը բարձրացել է Կրետե կղզում։ Այժմ կղզում գործում է վտանգի հինգ հնարավոր մակարդակներից չորրորդը։
Հանգստյան օրերին Հռոդոսից ավելի քան 30 հազար մարդ է տարհանվել։ Սա Հունաստանում երբևէ իրականացված ամենամեծ փրկարարական գործողությունն է։ Բրիտանական և գերմանական Jet2, TUI Airways և TUI ավիաընկերությունները չեղարկել են բոլոր չվերթները դեպի Հռոդոս։ Տուրօպերատորները ավիաընկերություններին խնդրում են դատարկ ինքնաթիռներ ուղարկել՝ կղզուց հեռանալ ցանկացող զբոսաշրջիկներին դուրս բերելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում