Ադրբեջանում ուժգին երկրաշարժ է գրանցվել․ այն զգացվել է նաև Կապանում և Արցախում
26/07/2023 12:09
Նմանատիպ
Ադրբեջանում 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, այն զգացվել է Ստեփանակերտում, Մարտունիում և Կապանում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Այս մասին հայտնում է Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 11:03-ին ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Նեֆթչալա քաղաքից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 4,7 մագնիտուդով: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ»,- ասված է հաղորդագրությունում։
Երկրաշարժը զգացվել է Կապան քաղաքում՝ 2-3, Ստեփանակերտ, Մարտունի քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում