Պատմության մեջ այս օրը․ Հուլիսի 26

Պատմության մեջ այս օրը․ Հուլիսի 26

Հուլիսի 26-ը պատմության մեջ նշանավորվել է մի շարք իրադարձություններով․ Times-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը․

Նյու Յորքը Ամերիկյան նահանգ 

1788թ-ին Նյու Յորք նահանգը մտավ Ամերիկայի Միացյալ նահանգների կազմի մեջ՝ դառնալով նրա 11-րդ նահանգը։

Նյու Յորքը ԱՄՆ-ի հիմքը դարձած 13 նախկին բրիտանական գաղութներից մեկն էր: Ամերիկյան անկախության պատերազմի ժամանակ (1775–1783) մի խումբ գաղութատերեր ի վերջո կարողացան անկախություն հասնել Բրիտանական Կայսրությունից և միացան նորաստեղծ Միացյալ Նահանգներին։

Վախթանգ Անանյան 

1905թ-ին ծնվել է գրող, արձակագիր, լրագրող, հայ գրականության մեջ արկածային ժանրի հիմնադիր Վախթանգ Անանյանը։

«Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վեպերում Անանյանը կարողացել է ստեղծել կերպարներ, որոնք արտացոլել են հայկական իրականությունը ու կենցաղը՝ այդ ամենը փառահեղ կերպով փոխկապակցելով հայրենի բնության ու կենդանական աշխարհի հետ։

Սթենլի Կուբրիկ 

1928թ-ի հուլիսի 26-ին ամերիկյան էմիգրանտ հրեաների ընտանիքում ծնվել է  հռչակավոր կինոռեժիսոր Սթենլի Կուբրիկը։ Սկզբում նա աշխատել է որպես լուսանկարիչ և 1950-ականներին դուրս է եկել աշատանքից՝ սկսելով իր առաջին ֆիլմի նկարահանումը։ Իր ողջ կյանքի ընթացքում Կուբրիկը ստեղծել է ընդամենը 13 ֆիլմ, որոնք բոլորը համարվում են կինեմատոգրաֆի գլուխգործոցներ։

Կա տարածված դավադրապաշտական տեսություն, համաձայն որի՝ «Ապոլոն 11» տիեզերանավի վայրէջքը լուսնի վրա եղել է ստուդիայում բեմադրված նկարահանություն, որը հեղինակել է Սթենլի Կուբրիկն, ու դա ներկայացվել է իբրև իրական վայրէջք Լուսնի վրա։

Կուբրիկն իր կյանքի ընթացքում բազմիցս նոմինացվել է օսկար մրցանակի, սակայն արժանացել է ոսկե արձանիկին միայն մեկ անգամ՝ «2001․ տիեզերական ոդիսական» ֆիլմի համար։ Ըստ վարկածների՝ Կուբրիկին սպանել են «Լայն փակված աչքերով» ֆիլմի նկարահանումից հետո, որտեղ նա բացահայտել է մասոնական համայնքի կյանքն ու արարողակարգերը։

Սուեզի ջրանցք

1956թ-ին Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը ազգայնացրեց վերահսկողություն սահմանեց Սուեզի ջրանցքի վրա և հայտարարեց այն ազգայնացնելու մասին։ Այս իրադարձությունը հանգեցրեց ճգնաժամի, որի հետևանքով ֆրանս-բրիտանական զորքերը իսրայելական բանակի հետ համատեղ ներխուժեցին Եգիպտոս և ժամանակավորապես օկուպացրին նրա որոշ շրջաններ՝ ներառյալ Սուեզի ջրանցքը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում