Հայաստան՝ գինեգործության հնագույն ավանդույթների երկիր․ Wizz Air
Նմանատիպ
«Wizz Air» ավիաընկերությունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել՝ առաջարկելով իր ծառայություններից օգտվող ճանապարհորդներին այցելել Հայաստան՝ աշխարհի հնագույն գինեգործության ավանդույթներ ունեցող երկրներից մեկը։
«Կոչ ենք անում գինու բոլոր սիրահարներին! Իսկ դուք գիտեի՞ք, որ Հայաստանն աշխարհի հնագույն գինեգործական շրջաններից մեկն է։ Փորձեք հնագույն ավանդույթ, որը շարունակում է զարգանալ այսօր: Արենիի շրջանի խաղողի այգիներից մինչև Երևանի մառանները դուք կհանդիպեք համերի յուրահատուկ խառնուրդի»,- գրված է հաղորդագրության մեջ։
Հրապարակումը բուռն քննարկումների առիթ է դարձել հայ և վրացի օգտատերերի միջև։ Վրացի օգտատերերը մեկնաբանություններում քննադատել են «Wizz Air» ընկերությանը՝ համարելով, որ գինեգործության հայրենիքը Վրաստանն է։
Հայ օգտատերերից ոմանք զարմանք են արտահայտել վրացի ընկերների նման արձագանքի համար և ընդգծել են, որ կազմակերպությունը Հայաստանը չի համարել հնագույն գինեգործական շրջան, այլ անվանել է «աշխարհի հնագույն գինեգործական շրջաններից մեկը»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում