Դժոխային իրավիճակ Հռոդոսում․ հրդեհները շարունակվում են․ Տեսանյութ
Նմանատիպ
Հռոդոս կղզում արդեն 9-րդ օրն է` մոլեգնում են անտառային հրդեհները․ մի շարք բնակավայրերից մարդիկ են տարհանվել։
Կղզում արտակարգ դրություն է հայտարարվել անտառային սաստիկ հրդեհների պատճառով։ Տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով AMNA լրատվական գործակալությանը։
Հունաստանի քաղաքացիական պաշտպանության նախարար Վասիլիս Պապագեորգիուի որոշմամբ՝ «կղզին պատած հրդեհի հետ կապված, արտակարգ դրություն է մտցվել Հռոդոսի վեց քաղաքային շրջաններում։ Խոսքը Հռոդոսի, Կալիթեայի, Իալիսոսի, Պետալուդոնի, Աֆանտոսի և Արխանգելոսի քաղաքային շրջանների մասին է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հունական լրատվամիջոցները Հռոդոսում ստեղծված իրավիճակը անվանում են դժոխային։
Հունաստանի հանրային ERT հեռուստաընկերության ռեպորտաժում նշվում է, որ անցած գիշեր աշխատանքներ են իրականացրել միայն ցամաքային ուժերը, ինչը կղզում մնացած մարդկանց կյանքը վերածել է «իսկական դժոխքի»:
Առավոտյան նրանց են միացել նաև հրշեջ ինքնաթիռները՝ փորձելով պայքարել կրակի դեմ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում