ՀՀ ԿԲ-ն որոշել է կապիտալի հակացիկլիկ շեմը պահպանել անփոփոխ՝ 1.5% մակարդակում
Նմանատիպ
2023 թվականի հուլիսի 25-ի նիստում Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է կապիտալի հակացիկլիկ շեմը պահպանել անփոփոխ՝ 1.5% մակարդակում։
Այս մասին Times.am-ը տեղեկանում է ՀՀ Կենտրոնական բանկից։
Հաղորդագրության մեջ ասվում է՝
«Որոշվում է բանկերի կապիտալի հակացիկլիկ շեմը թողնել անփոփոխ՝ սահմանելով ռիսկով կշռված ակտիվների 1․5%-ի չափով՝ 2023թ-ի օգոստոսի 1-ից։ Որոշումը կայացնելիս ՀՀ Կենտրոնական բանկն առաջնորդվել է մակրոֆինանսական և վարկավորման շուկայի զարգացումների համապարփակ վերլուծությամբ։ Կենտրոնական Բանկը նպատակահարմար է գտնում անփոփոխ թողնել ԿՀԲ դրույքաչափը՝ պահպանելով այն 1․5%-ի մակարդակում։ ԿՀԲ դրույքաչափի ապագա փոփոխությունները (ինչպես բարձրացման, այնպես էլ իջեցման ուղղությամբ) կածանցվեն մակրոֆինանսական պայմանների, անորոշությունների և համակարգային ռիսկերի զարգացման հետագա ընթացքից»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում