Չինաստանից Ռուսաստան թեթև մարդատար մեքենաների ներմուծումն աճել է 543%-ով
Նմանատիպ
Չինաստանից թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաների ներմուծումը Ռուսաստան 2023 թվականի առաջին կիսամյակում կազմել է 4,6 միլիարդ դոլար, ինչը 6․4 անգամ (543%) գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 2022 թվականի առաջին կիսամյակում Չինաստանից ավտոմեքենաների ներմուծման ընդհանուր ծավալը կազմել էր 1․7 միլիարդ դոլար։ Այս մասին նշված է ՌԴ Կենտրոնական բանկի զեկույցում։
Համաձայն ՌԴ մաքսային ծառայության տվյալների, 2023 թվականի հունվարից մինչև հունիս ամիսները Չինաստանից Ռուսաստան է ներմուծվել 325 հազար 8 հարյուր թեթև մարդատար ավտոմեքենա, ինչը 5 անգամ ավել է, քան 2022 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ ներմուծվել էր ընդամենը 64 հազար 6 հարյուր ավտոմեքենա։
Համաձայն պաշտոնական տվյալների, մինչև Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառումը, 2021 թվականին Չինաստանից Ռուսաստան էր ներկրվել ամբողջ տարվա ընթացքում ընդամենը 1․5 միլիարդ դոլարի ավտոմեքենա։
ՌԴ մաքսային ծառայությունը նաև տեղեկացնում է, որ 2021 թվականին չինական ավտոմեքենաները կազմում էին ռուսական շուկայի ընդամենը 10, իսկ այժմ գերազանցում են 70 տոկոսը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում