Կյանքից հեռացել է երգչուհի Սինեադ Օ’Քոնորը

Կյանքից հեռացել է երգչուհի Սինեադ Օ’Քոնորը

Կյանքից հեռացել է իռլանդացի երգչուհի Սինեադ Օ’Քոնորը։

Այս մասին գրել է Irish Times-ը։

Երգչուհին 56 տարեկան էր։ Նրա մահվան մասին հայտնել է ընտանիքը։

Հռչակավոր դուբլինյան կատարողը թողարկել է 10 ալբոմ, նրա Nothing Compares 2 U երգը 1990 թվականին ճանաչվել է աշխարհի թիվ մեկ սինգլը Billboard Music Awards-ի կողմից։

Այս երգի շնորհիվ 1991 թվականին Օ’Քոնորը Rolling Stone ամսագրի կողմից ճանաչվել է տարվա լավագույն արտիստ։

Նշենք նաև, որ վերջին տարիներին Օ’Քոնորը հոգեկան անկայուն առողջություն ուներ, ինչը նաև  դրսևորվում էր նրա կողմից հրապարակվող տեսանյութերով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում