Երևանի պոլիկլինիկաներում տեղադրվում են հերթերի կառավարման համակարգեր
27/07/2023 14:40
Նմանատիպ
Երևանի մի շարք պոլիկլինիկաներում տեղադրվել են հերթերի կառավարման համակարգեր։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Համակարգերը հաջողությամբ գործում են Կառլեն Եսայանի անվան, Թիվ 8, Թիվ 17, Թիվ 17 (Սարի Թաղ), Թիվ 13, Թիվ 20, Թիվ 16, Արշակունյաց և Թիվ 15 պոլիկլինիկաներում»,- նշված է հղորդագրության մեջ։
Գործընթացը շարունակական բնույթ է կրելու, և մինչև օգոստոսի վերջ սարքերը տեղադրվելու են քաղաքապետարանի ենթակայության տակ գործող բոլոր պոլիկլինիկաներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում