Apple-ը վաճառում է սպորտային թանկարժեք կոշիկ
27/07/2023 14:50
Նմանատիպ
Sotheby’s-ի աճուրդում վաճառվում է Apple ընկերության թողարկած սպորտային կոշիկ։ Բացառիկ այս նմուշն արժե 50 հազար դոլար։ Սա ավելի բարձր գին է, քան Apple-ի ցանկացած արտադրանք: Այս մասին հայտնել է CNN-ը։
Apple-ի վաճառած ամենաթանկարժեք կոշիկը եղել է Birkenstock-ը, որը պատկանում էր Apple-ի հանգուցյալ համահիմնադիր Սթիվ Ջոբսին։ Աճուրդը կայացել էր 2022 թվականի նոյեմբերին։ Գնորդը սանդալների զույգի համար վճարել էր 200 հազար դոլար։ Սակայն այդ կոշիկները Apple-ի սեփական արտադրանքը չէին։
Սպորտային կոշիկներ Apple-ը երբեք չի արտադրել, բայց 1986 թվականին թողարկել է հագուստի և աքսեսուարների շարք, որը կոչվում էր Apple collection։ Այն ներառում էր գավաթներ, հովանոցներ, պայուսակներ։ Անցյալ տարի Apple-ն արտադրել է շապիկներ, որոնք վաճառվել են 22 000 օրինակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում