Հայաստանը հումանիտար օգնությունը ԼՂ հասցնելու համար դիմել է նաև Ադրբեջանին

Հայաստանը հումանիտար օգնությունը ԼՂ հասցնելու համար դիմել է նաև Ադրբեջանին

Հայաստանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացված հումանիտար բեռով բեռնված բեռնատարները շարունակում են կանգնած մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում, սակայն ՌԴ խաղաղապահ զորակազմից և ադրբեջանական կողմից դեռևս որևէ արձագանք չկա բեռնատարները Լեռնային Ղարաբաղ հասցնելու մասով։

Լրագրողների հետ ճեպազրույցում ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը հայտնել է․ «Մենք գրեթե 20 ժամ է, ինչ գտնվում ենք այստեղ՝ Կոռնիձոր գյուղում։ Ինչպես տեսնում եք, դեռ որևէ տեղաշարժ չկա։ Գործընթացը պահանջում է համբերատար մոտեցում և քայլերի որոշակի հաջորդականություն։ Այս պահին մենք որևէ արձագանք չենք ստացել, սպասում ենք արձագանքի»։

Նա ընդգծել է, որ բեռնատարները Լեռնային Ղարաբաղ հասցնելու հարցով սահմանված կարգով դիմել են ՌԴ խաղաղապահ ուժերին և համապատասխան օղակներով դիմել են նաև ադրբեջանական կողմին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում