Հայաստանում գինու արտադրությունն աճել է 95 տոկոսով
27/07/2023 16:39
Նմանատիպ
2023թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,680.2 հազար լիտր գինի, որից 551.4 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ գինու արտադրության ծավալներն աճել են 94.6%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունն աճել է 2.9 անգամ։
Այս մասին գրում է «Բիզնես 24»-ը՝ հղում անելով ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին։
Նշվում է, որ միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունն աճել է 3.8 անգամ և կազմել 370.6 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 36%-ով և կազմել 456.1 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 4.2%-ով և կազմել 8,962.9 հազար լիտր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում