ԵՄ առաքելությունը Կոռնիձորում կմնա այնքան, մինչև հումանիտար բեռները հասնեն Արցախ. Ռիտեր

ԵՄ առաքելությունը Կոռնիձորում կմնա այնքան, մինչև հումանիտար բեռները հասնեն Արցախ. Ռիտեր

«ԵՄ առաքելությունը շուրջօրյա ռեժիմով կմնա Սյունիքի` Կոռնիձորի սահմանային հատվածում այնքան ժամանակ, քանի դեռ հարցը որևէ կերպ չի լուծվել»,- այս մասին ասել է ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

Հունիսի 26–ից ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը Հայաստանում է և դիտորդների հետ ուշադրությամբ հետևում է դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։

Ռիտերը նշել է, որ հումանիտար օգնությամբ լի 19 բեռնատարները երեկվանից Կոռնիձորի սահմանային հատվածում են, ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը` նույնպես:

Հետևեք մեզ նաև Telegram-ում