Արցախի Ազգային ժողովի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին

Արցախի Ազգային ժողովի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարել է իր հրաժարականի մասին։

Արթուր Թովմասյանի հայտարարությունը հրապարակվել է Արցախի ԱԺ պաշտոնական կայքում։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է․

Սիրելի´ հայրենակիցներ

Իմ անձնական որոշմամբ քաղաքական պատասխանատվություն եմ վերցնում՝ հեռանալու Ազգային ժողովի նախագահի պաշտոնից, բայց միշտ հավատարիմ կմնամ 1991 թվականին մեր ժողովրդի կողմից հանրաքվեով ընդունված գաղափարին:

Մինչև վերջին շունչս ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին, Արցախի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

Աստված պահապան Հայաստան աշխարհին:

Վաղը կներկայացնեմ հրաժարականի դիմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում