Առաջին անգամ հայ լեռնագնացը նվաճել է աշխարհի երկրորդ ամենաբարձր գագաթը
Նմանատիպ
Հայ լեռնագնաց Առնո Տեր-Սահակովը արշավախմբի կազմում նվաճել է K2 (Չոգորի) գագաթը։ Այն աշխարհում երկրորդ ամենաբարձր գագաթն է Ջոմոլունգմայից (Էվերեստ) հետո: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել լեռնագնաց Իռեն Խարազովան։ Նա առաջին հայուհին է, որ նվաճել է Էվերեստի գագաթը։
«Սա մեծ ձեռքբերում է, քանի որ K2 աշխարհի ամենաբարդ 8000 մ-ից ավել բարձրություն ունեցող գագաթն է։ Մասնագետները կարծում են, որ այն բարձրանալը տեխնիկապես շատ ավելի դժվար է, քան Էվերեստը»,– գրել է ռուս լեռնագնաց Ալեքսանդր Աբրամովն էլ իր ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ K2-ի բարձրությունը 8611 մետր է, այն աշխարհում երկրորդ ամենաբարձր լեռնագագաթն է։ Ութ հազար մետր բարձրություն ունեցող գագաթների մեջ ամենահյուսիսայինն է։ Այն Բալտորո լեռնաշղթայի մաս է կազմում։ Գտնվում է Քաշմիրի և Չինաստանի Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար մարզի սահմանին` Կարակորում լեռնահամակարգում, որ տեղակայված է Հիմալայներից հյուսիս-արևմուտք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում