Կիևի «անզիջում դիրքորոշումը» երկխոսության հարցում․ Պեսկով
Նմանատիպ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է խաղաղության շուրջ բանակցությունների՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման համար, սակայն դրան խանգարում է Կիևի «անզիջում դիրքորոշումը», հայտնել է kommersant.ru-ն։
«Ռուսական կողմը շարունակում է բաց լինել, ինչը չի կարելի ասել ուկրաինացիների մասին։ Ուկրաինացիները պահպանում են իրենց անզիջում դիրքորոշումը: Հատկապես հիմա, երբ նրանք գտնվում են ծանր իրավիճակում, բայց, այնուամենայնիվ, նրանք դեռ մերժում են երկխոսության ցանկացած հնարավորություն»,- ասել է Պեսկովը Սանկտ Պետերբուրգում «Ռուսաստան-Աֆրիկա» ֆորումի շրջանակում:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հարգում է տարբեր պետությունների միջնորդական ջանքերը՝ ուկրաինական հակամարտությունը լուծելու համար։ Պեսկովը կարծում է, որ տվյալ դեպքում Ուկրաինայի իշխանությունների դիրքորոշումը, որոնք արգելք են դրել Ռուսաստանի Դաշնության հետ օրենսդրական մակարդակով ուղիղ բանակցությունների համար, «ապակառուցողական է»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում