«Չիպերի պատերազմում» նոր մասնակից է հայտնվել

«Չիպերի պատերազմում» նոր մասնակից է հայտնվել

Հնդկաստանում մեկնարկել է SemiconIndia 2023 եռօրյա միջոցառումը, որին մասնակցում են կիսահաղորդիչների ամերիկյան արդտադրողների թոփ մենեջերները։ Դրանով Հնդկաստանն իրեն դիրքավորում է որպես խոշոր խաղացող չիպերի շուկայում։ Այս մասին հայտնում է CNBC-ը։

Ցուցահանդեսում, որին մասնակցում էր նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ելույթով հանդես եկան Micron և Cadence ընկերությունների գլխավոր տնօրենները, ինչպես նաև Applied Materials և AMD ընկերությունների թոփ մենեջերները։ Իրենց ելույթում նրանք գովեստի խոսքեր հնչեցրեցին Հնդկաստանի տեխնոլոգիական բնագավառի մասին և պատմեցին կիսահաղորդիչների շուկայում արված ներդրումներից։ Ամերիկյան SEMI մասնագիտացված կազմակերպության գլխավոր տնօրեն Աջիթ Մանոչը հայտարարեց, որ պատմության մեջ առաջին անգամ մեկտեղվել են աշխարհաքաղաքական, ներքաղաքական և մասնավոր հատվածի ջանքերը, որպեսզի օգնեն Հնդկաստանին դառնալ կիսահաղորդիչների արտադրության բնագավառում խոշոր խաղացող։

Միջոցառումը շեշտում է բարձր տեխնոլոգիաների արտադրության բնագավառում Հնդկաստանի ամբիցիաները և ցանկությունը՝ դասվել ոլորտի այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Թայվանն ու Հարավային Կորեան և ընդգծում է «Չիպերի պատերազմում» նոր մասնակցի ի հայտ գալը։ Նյու Դելիի ստրատեգիան կայանում է բարձր տեխնելեգիաների բնագավառում արտասահմանյան ընկերությունների ներգրավմամբ և երկրում ներդրումների հոսքով։ Բացի այդ, Հնդկաստանը ձևավորում է դաշինքներ՝ կիսահաղորդիչների արտադրությամբ զբաղվող խոշոր պետությունների հետ, այդ թվում ԱՄՆ-ի։

2023 թվականի դեկտեմբերին կիսահաղորդիչների արտադրությունը խթանելու համար Հնդկաստանի կառավարությունը հավանություն տվեց 10 միլիարդ դոլարի հատկացման նախագծին, իսկ անցած ամիս Հնդկաստանի վարչապետ Նարենդա Մոդին այցելեց ԱՄՆ, որտեղ հայտարարեց, որ Հնդկաստանը կհամագործակցի ԱՄՆ-ի հետ ինչպես կիսահաղորդիչների, այնպես էլ այլ որոլտներում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում