ԱՄՆ հետախույզների կանխատեսումները ռուս-ուկրաինական պատերազմի մասին

ԱՄՆ հետախույզների կանխատեսումները ռուս-ուկրաինական պատերազմի մասին

Ռուսաստանն անկասկած կհաղթի Ուկրաինայի հետ կոնֆլիկտում, ինչի արդյունքում ՆԱՏՕ-ն՝ իր ներկայիս կառուցվածքով, կանհետանա։ Իրադարձությունների այսպիսի զարգացում է կանխատեսել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին վերլուծաբան Լարի Ջոնսոնը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Ջորջ Գալոուեմի հետ զրույցում, որը հեռարձակվել է վերջինիս Youtube-յան ալիքով։

«Արևմուտքի մեծ մասին սարսափեցնում է այն, որ Ռուսաստանը կհաղթի, այլ ոչ թե «եթե հաղթի»։ Եվ երբ Ռուսաստանը տոնի հաղթանակը, այն գոյաբանական վտանգ կդառնա ՆԱՏՕ-ի համար։ Դաշինքը հավանաբար կդադարի գոյություն ունենալ այն տեսքով, որը մենք գիտենք»,- ասել է փորձագետը։

Նրա կարծիքով՝ հաղթանակի արդյունքում Ռուսաստանը վերահսկողություն կսահմանի Ուկրաինայի մի հատվածում՝ Դնեպրից դեպի Արևելք, ինչպես նաև կկարողանա վերադարձնել Օդեսան։ Այսպիսով, Ուկրաինան կկազմաքանդվի, ինչը մեծ հավանականությամբ կբերի նաև Հյուսիսատլանտյան դաշինքի փլուզման։

Ավելի վաղ՝ հուլիսի սկզբին, Ջոնսոնը հայտարարել էր, որ ուկրաինական հարձակումը չի հասել իր նպատակին, իսկ Ուկրաինայի ԶՈՒ կորուստները՝ մարտական գործողությունների արդյունքում, կազմում են մի քանի հարյուր հազար զինվոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում