Վաղը պետք է Ստեփանակերտի և Բաքվի հանդիպում լիներ, Ադրբեջանը հրաժարվել է․ Տ․Պետրոսյան

Վաղը պետք է Ստեփանակերտի և Բաքվի հանդիպում լիներ, Ադրբեջանը հրաժարվել է․ Տ․Պետրոսյան

Վաղը պետք է Ստեփանակերտի և Բաքվի հանդիպում լիներ, բայց Ադրբեջանը հրաժարվել է։

Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։

Նա մանրամասնել է, որ օգոստոսի 1-ին Բրատիսլավաայում պետք է տեղի ունենար հանդիպում Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանը 2 օր առաջ առանց պատճառաբանության հրաժարվել է ներկայանալ հանդիպմանը։

«Վաղը կամ մյուս օրը դրսի ներկայացուցիչները կժամանեն Երևան և կլինի որոշ քննարկումներ։ Քննարկումները կավարտվեն, ես կներկայացնեմ, թե ինչ են քննարկել։ Ուզում են անդրադառնալ Մոսկվայի պահվածիքն։ Մոսկվան այս պահին առաջարկում է գնալ Եվլախ հանդիպման, այսինքն՝ Մոսկվան Ադրբեջանում է հանդիպում կազմակերպում, երբ Բաքուն սկսել է ազատագրական պայքարին մասնակցած արցախցիներին առևանգել, Վագիֆ Խաչատրյանի օրինակն է հենց մեր աչքի առջև։ Մոսկվայի առաջարկը ծաղրանք է մեր նկատմամբ»,- ասել է Պետրոսյանը։

ԱՀ նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահի խոսքով՝ իրենք այս պահին սպասում են ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջարկներին, դրանք ի մի կբերեն և նոր կորոշեն անելիքները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում