Ռուսաստանը արգելել է ՌԴ տարածքում օտարերկրացիներին ունենալ լրատվական ագրեգատորներ

Ռուսաստանը արգելել է ՌԴ տարածքում օտարերկրացիներին ունենալ լրատվական ագրեգատորներ

Պետդուման վերջին լիագումար նիստում երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որով առաջարկվում է օտարերկրյա քաղաքացիներին արգելել ներքին լրատվական ագրեգատորներ ունենալ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։

Փաստաթղթի համաձայն՝ ռուսական լրատվական ագրեգատորների վերահսկիչ փաթեթը (ավելի քան 50%) պետք է պատկանի Ռուսաստանի քաղաքացիներին։ Ռուսաստանում օտարերկրյա լրատվական ագրեգատորի սեփականության բաժնեմասը սահմանափակելու մասին օրինագիծը խորհրդարանին էր ներկայացվել դեռևս 2018թ.

Փոփոխություններ կկատարվեն «Տեղեկատվության, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվության պաշտպանության մասին» և «Հաղորդակցության մասին» օրենքներում։

Օրինագծի համաձայն՝ օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, օտարերկրյա իրավաբանական անձինք կամ օտարերկրյա մասնակցությամբ ռուսական իրավաբանական անձը կամ անձինք, ինչպես նաև այլ երկրների քաղաքացիները կամ երկրորդ քաղաքացիություն ունեցող ռուսները չեն կարողանա հավակնել ռուսական լրատվական ագրեգատորների սեփականության իրավունքին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում