Հայտնի են ուկրաինական բանակի կորուստները՝ ըստ ռուսական աղբյուրի
Նմանատիպ
Ուկրաինայի զինված ուժերի կորուստները հուլիսին կազմել են ավելի քան 20 հազար զինվոր։ Այս մասին հուլիսի 31-ին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Վերջին մեկ ամսվա ընթացքում մեր զորքերի հաջող գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները կազմել են ավելի քան 20,8 հազար զինծառայող, ավելի ճիշտ՝ 20824 մարդ, 2227 միավոր տարբեր զինատեսակներ»,- ասել է նա։
Նախարարը պարզաբանել է, որ Ուկրաինայի զինված ուժերի ոչնչացված տեխնիկայի թվում են 10 Leopard տանկ, 11 Bradley ամերիկյան հետևակի մարտական մեքենա, 40 ամերիկյան M777 հրետանային համակարգ և 50 ինքնագնաց հրետանային կայանք՝ Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Լեհաստանից։
«Ակնհայտ է, որ մատակարարվող արևմտյան սպառազինությունը չի բերում հաջողության մարտի դաշտում, այլ միայն երկարացնում է ռազմական հակամարտությունը», – եզրափակել է Շոյգուն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում