Հայաստանից ավտոմեքենաները կարտահանվեն պարզեցված եղանակով
Նմանատիպ
Հայաստանից ավտոմեքենաների արտահանումը կկատարվի հեշտացված գործընթացով։ Այդ պատճառով մինչև տարեվերջ կգործի անձնագրերի մեկ միասնական էլեկտրոնային հարթակ։
Այս մասին հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից։
«Ըստ այդ համակարգի, այն ավտոմեքենաները, որոնք Հայաստանից տեղափոխվում են Ռուսաստան վաճառքի նպատակով, սահմանին չեն գրանցվի, սակայն երբ ստեղծվի համապատասխան հարթակ, մեքենաները կունենան էլեկտրոնային անձնագիր արդեն մեր երկրում, ինչի շնորհիվ արտահանման գործընթացը բավականին կհեշտանա»,- նշում է նախարարության ներկայացուցիչ Արմեն Եգանյանը։
Ըստ նախարարության ներկայացուցչի, էլեկտրոնային անձնագրեր լրացնող կազմակերպությունները կլինեն մասնավոր ընկերություններ։ Անձնագրեր կլրացնեն նաև ավտոարտադրողների դիստրիբյուտորները, ինչպես նաև ԵԱՏՄ տարածքում ավտոարտադրողները
Եգանյանի փոխանցմամբ, ԵԱՏՄ–ում էլեկտրոնային անձնագրերի համակարգի համար որպես ազգային օպերատոր ՀՀ կառավարության կողմից ընտրվել է ԷԿԵՆԳ (Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ) ընկերությունը։
Նշենք, որ էլեկտրոնային միասնական հարթակի ստեղծման համար կա ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ստորագրված համաձայնագիր, որը Հայաստանը վավերացրել է 2021թվականին։
Ընդհանուր առմամբ, Հայաստանը ներգրավված է ԵԱՏՄ տարածքում թվայնացման 71 գործընթացի մեջ, որոնցից 51–ին արդեն ընթացք է տրվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում