Ուկրաինան միայն հուլիսին մոտ 21 հազար զինվոր է կորցրել. Սերգեյ Շոյգու
Նմանատիպ
Ուկրաինայի զինված ուժերը միայն հուլիս ամսվա ընթացքում կորցրել են մոտ 21 հազար զինծառայող։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Ռուսաստանի Զինված ուժերի ղեկավար կազմի հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ։
«Անցնող ամսվա ընթացքում մեր զորքերի հաջող գործողությունների արդյունքում, հակառակորդի կորուստները կազմել են ավելի քան 20 հազար 800 զինծառայող, իսկ ավելի հստակ՝ 20 հազար 824 մարդ և 2227 միավոր տարբեր զինատեսակներ»-նշել է ՌԴ ՊՆ ղեկավարը։
Ըստ Շոյգուի, ռուսական զորքերը հուլիս ամսվա ընթացքում ոչնչացրել են 10 հատ Leopard տեսակի տանկ, 11 հատ ամերիկյան Bradley զրահամեքենա, 40 հատ ամերիկյան М777 հրետանային համակարգ և ընդհանուր առմամբ 50 հատ ինքնագնաց հրետանային համակարգեր, որոնք ուղարկված էին Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից և Լեհաստանից։
Շոյգուն շեշտել է, որ Արևմուտքից Կիևին տրամադրվող զենքերը օգուտ չեն բերում ռազմի դաշտում, այլ միայն ձգձգում են կոնֆլիկտը։
Խոսելով ուկրաինական զորքերի հակագրոհից, նա հայտնել է, որ Ռուսաստանի Զինված ուժերը թույլ չեն տվել հակառակորդին առաջխաղացում ունենալ։
«Ուկրաինական զորքերի կողմից Օրեխովսկու ուղղությամբ մեր պաշտպանական գծի մասշտաբային ճեղքման փորձը ձախողվել է։ Ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր տղաներին, քանի որ նման ճնշում մենք այս ամբողջ ժամանակահատվածում դեռևս չէինք զգացել։ Ընդ որում, ռուսական զորքերին հաջողվել է Կրասնալիմանի ուղղությամբ վերահսկողություն սահմանել Կովալեվկա և Սերգեյեվկա բնակավայրերի, իսկ Կուպյանսկի ուղղությամբ՝ Մոլչանովկի երկաթուղային կայարանի նկատմամբ »,-շեշտել է Շոյգուն։
ՌԴ Պաշտպանության ղեկավարը նշել է, որ Արևմուտքի աջակցությամբ իրականացվող անհաջող հակագրոհի ֆոնին, Կիևն անցել է Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ահաբեկչական գրոհների։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ավելացվել են պաշտպանության միջոցները օդից և ծովից հարձակման դեպքում, բացի այդ, մի քանի անգամ ավելացել է ուկրաինական ռազմական օբյեկտների ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը»,-հայտարարել է Շոյգուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում