Ի՞նչ նոր լուծումներ կտրվի iPhone 15-ին

Ի՞նչ նոր լուծումներ կտրվի iPhone 15-ին

Bloomberg պարբերականի տեսաբան Մարկ Գուրմանը պատմել է Apple նոր սմարթֆոնների տեխնիկական որոշ բնութագրերի մասին։

Նրա խոսքերով, ամերիկյան ընկերությունը վաղուց է քայլեր ձեռնարկել առանց շրջագծի դիսփլեյով iPhone-ների արտադրության ուղղությամբ։ 2017 թվականին Apple ընկերությունն առաջին անգամ ցուցադրեց բարակ շրջագծով նմուշները։

Մասնագետը պարզաբանել է, որ iPhone 15 Pro և 15 Pro Max թոփ մոդելները կունենան LIPO տեխնոլոգիայով մշակված դիսփլեյ, ինչը հնարավորություն կտա շրջագիծը 2․2 միլիմետրից փոքրացնել մինչև 1․5 միլիմետր։ Բացի այդ, նոր նմուշները կունենան տիտանից պատյան և առավել զարգացած տեսախցիկ։

Ըստ հրապարակման, բազային iPhone 15 և 15 Plus սմարթֆոնները կթողարկվեն A16 պրոցեսորով, ինչպես նաև կունենան Dynamic Island էկրանի կտրվածք, ինչն առաջին անգամ օգտագործվել է iPhone 14 Pro և 14 Pro Max մոդելների վրա։ Բացի այդ, բոլոր սմարթֆոնների վրա տեղադրված կլինեն ունիվերսալ USB-C լիցքավորիչներ։

Մարկ Գուրմանը նշել է, որ 15 Pro և 15 Pro Max մոդելների գլխավոր առանձնահատկությունը կլինեն սենսորային սեղմակները, որոնք կունենան հետադարձ կապ՝ տեղադրված սարքի ճակատային հատվածում, ինչն էլ հնարավորություն կտա միացնել և անջատել անձայն ռեժիմը և կարգավորել ձայնի բարձրությունը։

Ըստ Գուրմանի, ԱՄՆ տարածքից դուրս բոլոր 4 մոդելների համար սպասվում է գնի մի փոքր բարձրացում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում