Google-ը բացատրել է, թե ինչու է ուշանում Android-ի թարմացումը
Նմանատիպ
Google կորպորացիայի ինժեներները բացատրել են, թե ինչու են ուշացումով թողարկվում Android-ի անվտանգության փաթեթները։ Նրանք այդ հարցում մեղադրել են սարքավորումներ արտադրողներին։
Google-ի ինժեներները նշել են, որ իրենք հաճախ օպերատիվորեն լուծում են համակարգային խնդիրները ՝ համապատասխան փաթեթներն ուղարկելով սմարթֆոնների արտադրողներին, սակայն վերջիններս չեն շտապում թարմացումներ տեղադրել իրենց օգտատերերի համար։
Ընկերության ներկայացուցիչները բերել են ARM Mali GPU խնդրի օրինակը, որի մասին հայտնի է դարձել 2022 թվականի հուլիսին։ Մասնագետների խոսքով ՝ մինչև հոկտեմբեր սխալը շտկվել է և թողարկվել համապատասխան թարմացումը, սակայն սմարթֆոն արտադրողները չեն կարողացել թարմացումը թողարկել մինչև 2023 թվականի ապրիլ։
«Քանի որ օգտատերերի համար չկան պատրաստի ուղղումներ, պաշտպանված մնալու միակ միջոցը սարքի օգտագործումը դադարեցնելն է», – նշել են Google-ում:
Հուլիսի վերջին Google կորպորացիան հայտարարեց Android 4.4 ՕՀ-ի աջակցության ամբողջական դադարեցման մասին։ Մոտավոր գնահատականներով ՝ 2013 թվականին թողարկված 4.4 տարբերակը հասանելի է Android-ով աշխատող սարքերի հազիվ մեկ տոկոսին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում