Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել
Նմանատիպ
Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ապօրինաբար առևանգված Արցախի քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին մեղադրանքներ են ներկայացվել. ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազության վարչության ղեկավար Մահիր Աբբասովը։
«Խաղաղության և մարդկության դեմ, ինչպես նաև մեր քաղաքացիների դեմ պատերազմական հանցագործություններ կատարած անձինք քրեական պատասխանատվության են ենթարկվել, և նրանց նկատմամբ կայացվել են դատարանի վճիռներ՝ Ադրբեջանի օրինական ուժի մեջ մտած քրեական օրենսդրության համաձայն»,-ասել է նա։
Տարածված հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Վագիֆ Խաչատրյանին մեղադրում են 25 ադրբեջանցու սպանության, 14 հոգու մարմնական վնասվածքներ հասցնելու և նրանց ընդհանուր առմամբ 5․4 միլիոն մանաթի նյութական վնաս հասցնելու մեջ։
Վագիֆ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 103-րդ (ցեղասպանություն) և 107-րդ (արտաքսում կամ բռնի վերաբնակեցում) հոդվածներով։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով սրտի անհետաձգելի վիրահատության ենթարկվելու նպատակով փորձել է գալ Երևան, սակայն Լաչինի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական անցակետի հսկիչները նրան ապօրինի կերպով ձերբակալել և տարել են իրենց հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում