Tinkoff Bank հավելվածն անհետացել է Google Play-ից

Tinkoff Bank հավելվածն անհետացել է Google Play-ից

Tinkoff Bank հավելվածն անհետացել է Google Play-ից, միևնույն ժամանակ, Tinkoff Investments-ը և Tinkoff Mobile-ը դեռ հասանելի են ներբեռնման համար:

Tinkoff-ի հավելվածները, ներառյալ Tinkoff Bank-ը և Tinkoff Investments-ը, դեռևս 2023 թվականի մարտից անհետացել են IOS համակարգի App Store-ից։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ փետրվարի վերջին ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանվեցին բանկի նկատմամբ: Բանկից  վստահեցրել են, որ նախկինում ներբեռնված հավելվածները կշարունակեն աշխատել։

Հուլիսի 20-ին Tinkoff-ը հայտնվել է ԱՄՆ-ի և Կանադայի կողմից արգելափակված պատժամիջոցների տակ: Կազմակերպության մամուլի ծառայությունը նշել է, որ սահմանափակումները չեն ազդի Ռուսաստանում բանկի աշխատանքի վրա, և մանրամասն տեղեկություններ են հայտնել փոփոխությունների հետ կապված։

Tinkoff Investments-ի մամուլի ծառայության հաղորդագրությունից հետևում է, որ ԱՄՆ բոլոր արժեթղթերով առևտուրը շարունակվելու է ստանդարտ ռեժիմով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում