Արցախում հացի արտադրանքի ծավալը կկրճատվի
01/08/2023 13:13
Նմանատիպ
Առաջիկա երկու-երեք օրերին Արցախում որոշակիորեն կկրճատվի հացի արտադրանքի ծավալը: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` վկայակոչելով Արցախի գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին։
«Տեղումների պատճառով ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված ալյուրի արտադրման գործընթացը ընթանում է դանդաղ ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով»,- ասված է հաղորդագրությունում։
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է նաև, որ շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր հաց չի լինելու, իրականությանը չեն համապատասխանում:
Նրանք հորդորել են բնակիչներին հացի գնումները կատարել չափավոր, որպեսզի նվազագույն չափով ապահովվելու հնարավորություն ունենան բոլորը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում