Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը կանխատեսում է 10․4 տոկոսանոց գնաճ
01/08/2023 18:03
Նմանատիպ
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտում են, որ 2023 թվականի արդյունքներով՝ սպասվում է գնաճ՝ 10,4 % -ի սահմաններում։ Երկրի ֆինանսների նախարարության տեղեկատվության համաձայն ՝ դա 3,5 տոկոսով ավելին է, քան նախկինում կանխատեսվում էր (6,9 % մակարդակում):
Ֆինանսների նախարարությունը նշում է, որ շարունակվող գնաճային ճնշումները և համաշխարհային տնտեսությունում գլոբալ ռազմաքաղաքական լարվածությունը մեծացրել են ապագա տնտեսական հեռանկարների վերաբերյալ անորոշությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտնել էր, որ երկիրը կարող է հասնել գնաճի նպատակային ցուցանիշին մինչև 2024 թվականը: Նշենք, որ Ադրբեջանում գնաճի նպատակային ցուցանիշը կազմում է 4 %:
Հետևեք մեզ նաև Telegram-ում