Ադրբեջանը հայտնում է ևս մեկ հայի ձերբակալության մասին (թարմացված)

Ադրբեջանը հայտնում է ևս մեկ հայի ձերբակալության մասին (թարմացված)

Ադրբեջանի Սահմանապահ ծառայությունը հայտնում է ևս մեկ հայի ձերբակալության մասին։ Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ձերբակալվածը ՀՀ քաղաքացի Ռաշիդ Արամիսի Բեգլարյանն է (ծնվ. 1962թ.)։

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը մանրամասնում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ Արցախի օկուպացված Բերձորի շրջանի Աղավնո գյուղի տարածքում։

20։50

Ինչպես տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը, Ռաշիդ Բեգլարյանը 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում: Ըստ նախնական տեղեկությունների՝ մոլորվելու հետևանքով ընկել է ադրբեջանական վերահսկողության տակ:

ՌԴ խաղաղապահ զորակազմը տեղեկացվել է միջադեպի մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում