Wildberries-ը մուտք է գործել Ադրբեջանի շուկա

Wildberries-ը մուտք է գործել Ադրբեջանի շուկա

Wildberries օնլայն-ռեթեյլերն ընդլայնել է աշխարհագրությունը և մուտք գործել Ադրբեջանի շուկա: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է մարկետփլեյսի մամուլի ծառայությունը: Պատվերների տրամադրման առաջին կետն արդեն բացվել է Բաքվում: Ադրբեջանը դարձել է 8-րդ երկիրը, որտեղ կգործի Wildberries-ը։ Բացի Ռուսաստանից, ընկերությունը գործում է նաև Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում, Հայաստանում, Ուզբեկստանում և Իսրայելում:

Ադրբեջանում Wildberries-ի գնորդներին հասանելի է ավելի քան 5 մլն ապրանքատեսակ, այդ թվում ՝ հագուստ, կոշիկ, կոսմետիկա, մանկական ապրանքներ, էլեկտրոնիկա, կենցաղային ապրանքներ:

Wildberries առցանց առևտրի կայքը ստեղծվել է 2004 թվականին անգլերենի նախկին ուսուցչուհի Տատյանա Բակալչուկի և նրա ամուսնու՝ Վլադիսլավի կողմից։ 2022 թվականին ապրանքների և ծառայությունների վաճառքից ընկերության շրջանառությունն աճել է 98% – ով և հասել 1,67 տրիլիոն ռուբլու, պատվերների քանակն աճել է 88% – ով (մինչև 1,5 միլիարդ), պատվերների թողարկման կետերի քանակը (PVZ) գերազանցել է 28 000-ը։

Wildberries-ը 2023 թվականին Forbes-ի վարկածով Runet-ի 30 ամենաթանկ ընկերությունների վարկանիշում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: 2019 թվականին Բակալչուկն առաջին անգամ հայտնվել Է Forbes-ի միլիարդատերերի վարկանիշում՝ 1 միլիարդ դոլար կարողությամբ, 2023 թվականի վարկանիշում նա զբաղեցրել է 17-րդ տեղը՝ 8,8 միլիարդ դոլար կարողությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում