Ավելի քան 72 մլն դրամ. ՊԵԿ–ը հրապարակել է հուլիս ամսվա հարկային խախտումները
Նմանատիպ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հուլիսի 1-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության իրականացրած հարկային իրավախախտումների կանխման, խափանման և բացահայտման ուղղությամբ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները։
Մասնավորապես, նշված ժամանակահատվածում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 32 դեպքով արձանագրել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 5,347,827 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր:
«Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 21,500,000 ՀՀ դրամ»,– նշված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, 15 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 17,375,998 ՀՀ դրամ: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 11,449,499 ՀՀ դրամ:
5 դեպքով արձանագրվել են առանց լիցենզիայի կամ առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու խախտումներ։ Արձանագրված խախտումների գումարը կազմում է 72,650,000 ՀՀ դրամ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում