ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառությունը էապես աճել է. ՌԴ ԱԳՆ
Նմանատիպ
ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2023 թվականի առաջին եռամսյակում աճել է ավելի քան 20%–ով։ Այս մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել Է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«2015-2022թթ. հնգյակի երկրների միջև փոխադարձ առևտրի ծավալներն աճել են գրեթե 2 անգամ, իսկ միայն 2022թ. (2021թ. համեմատ)`14%-ով։ Միևնույն ժամանակ, մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այս միտումը չի ընդհատվի նաև ընթացիկ տարում»,- ասել է նա։
Աղասանդյանը հավելել է նաև, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գնահատականներով՝ 2023թ. առաջին եռամսյակում ԵԱՏՄ պետությունների միջև ներքին ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 20%-ով։
Նա նշել է, որ միության գոյության ողջ ընթացքում անդամ երկրների ներքին ապրանքաշրջանառության անշեղ աճը վկայում է միության շրջանակներում ընդունվող որոշումների արդյունավետության մասին:
Հիշեցնենք՝ Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում