1990-ի օգոստոսի 2-ին Սադամ Հուսեյնի զորքերը ներխուժեցին Քուվեյթ

1990-ի օգոստոսի 2-ին Սադամ Հուսեյնի զորքերը ներխուժեցին Քուվեյթ

1990թ-ի օգոստոսի 2-ին Սադամ Հուսեյնի գլխավորած Իրաքի զորքերը օկուպացրին Քուվեյթը։ Քուվեյթի պաշտպանական ուժերի դիմադրությունը շատ արագ կոտրվեց․ նրանք նահանջեցին դեպի Սաուդյան Սրաբիա։ ՄԱԿ-ի կողմից Իրաքին ներկայացվեց վերջնագիր Քուվեյթի տարածքից դուրս գալու համար, ինչը մերժվեց Սադամ Հուսեյնի կողմից։ Փաստացի Քուվեյթը 7 ամիս մնաց օկուպացված Իրաքի կողմից։

Այս իրադարձությունները հանգեցրին Պարսից ծոցի առաջին պատերազմին։

Հատկանշական է, որ Իրաքի ներխուժումը Քուվեյթ լուրջ մշակված մարտավարական գործողություն էր։ Իրան-իրաքյան պատերազմի ընթացքում (1980-88թթ․) ԱՄՆ-ն Իրաքին զգալի ռազմական աջակցություն էր ցուցաբերել, ինչի արդյունքում 1990թ-ի դրությամբ Իրաքն ուներ աշխարհում ամենամեծ 4-րդ ցամաքային բամնակը։

Մյուս կողմից ԱՄՆ-ի համար Քուվեյթը նավթ մատակարարող խոշոր պետություն էր և Իրաքի կողմից Քուվեյթի նկատմամբ վերահսկողություն սահմանելը նրան կդարձներ աշխարհի խոշորագույն նավթ արդյունահանող երկրներից մեկը։

ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների արձագանքը չուշացավ․ ՄԱԿ-ի մանդատի ներքո ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն զորքերը իրականացրին «Փոթորիկն անապատում» օպերացիան, որն ավարտվեց Իրաքի պարտությամբ։

Այս պատերազմն աշխարհում առաջին անգամ հեռարձակվեց հեռուստատեսությամբ: CNN հեռուստաալիքը շուրջօրյա սկզբունքով լուսաբանում էր իրադարձությունները: Ամերիկացիները և CNN-ի հետևողները հնարավորություն ունեին հետևել, թե ինչպես էին նորարարական ռումբերը ոչնչացնում հակառակորդի թիրախները: Այս ճակատամարտում առաջին անգամ օգտագործվեցին ռադարների համար անտեսանելի կործանիչներ:

Սադամ Հուսեյնը ստիպված էր դուրս բերել զորքերը Քուվեյթի տարածքից, սակայն նահանջի ճանապարհին նրանք այրեցին Քուվեյթում շուրջ 600 նավթահոր։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում