Պուտինն ու Էրդողանը ձեռք են բերել պայմանավորվածություն

Պուտինն ու Էրդողանը ձեռք են բերել պայմանավորվածություն

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են կազմակերպել հնարավոր հանդիպումը։ Այս մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով, այդ թվում՝ երկու առաջնորդների հնարավոր հանդիպման կազմակերպման համատեքստում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի գրասենյակը հայտնել էր, որ Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցի շուրջ։

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում