Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունն այս տարի կանցկացվի Երևանում

Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունն այս տարի կանցկացվի Երևանում

Բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունն այս տարի կանցկացվի Երևանում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան իր օրացույցում ավելացրել է Հայաստանի անունը: Երևանը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կհյուրընկալի առաջնությունը»,– գրել է նա։

Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ առաջնությանը կմասնակցեն 80-100 պետությունների թիմեր։

Նա հույս է հայտնել, որ այդ առաջնությունում հայ բռնցքամարտիկները կունենան բազմաթիվ մեդալներ, ինչպես եղավ Եվրոպայի պատանեկան առաջնության ժամանակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում