Ուկրաինան խախտել է Ռուսաստանի հետ կապված ԱՄՆ-ի գլխավոր նախազգուշացումը

Նմանատիպ
Չնայած Կիևի՝ Վաշինգտոնին տրված խոստմանը՝ արևմտյան զենքերն օգտագործվում են Ռուսաստանի դեմ հարձակումներ գործելու համար։ Այս մասին Asia Times պարբերականում գրում է վերլուծաբան Սթիվեն Բրայենը։
«ԱՄՆ-ի կողմից մատակարարված անօդաչու թռչող սարքերն ու թևավոր հրթիռներն ամեն օր օգտագործվում են Ուկրաինայի կողմից Ռուսաստանի տարածքներին հարվածելու համար»,-ասվում է հրապարակման մեջ։
Հովդածում հիշեցվում է Պենտագոնի հավաստիացումները, որ «Ամերիկյան ոչ մի զենք չի օգտագործվի Ռուսաստանի տարածքներին հարվածելու համար»։ Սակայն, ըստ հեղինակի, սա բացահայտ սուտ է։
«ԱՄՆ-ը նաև չի կարող ինչպես հարկն է բացատրել, թե ինչո՞ւ են Global Hawk ստրատեգիական հետախուզական դրոնները նկարում Ռուսաստանի տարածքները։ Ենթադրվում է այդ դրոնների միջոցով ԱՄՆ-ը օգնում է Ուկրաինային թիրախավորել ռուսական թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները»,-նշվում է հովդածում։
Վերլուծելով իրավիճակը՝ հեղինակը եզրակացնում է, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի կարգավորումը գնալով դառնում է անհնարին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում