Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հետ հարաբերությունների վատթարացման մասին

Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հետ հարաբերությունների վատթարացման մասին

Ուկրաինայի և Լեհաստանի հարաբերություններում կան հարցեր, որոնց շուրջ չի հաջողվում համաձայնություն ձեռք բերել։ Այս մասին RMF FM-ին տված հարցազրույցում հայտարարել է Լեհաստանի ԱԳ փոխնախարար Պավել Յաբլոնսկին։ Նրա խոսքերով, Վարշավան աջակցում է Կիևին այնքանով, որքանով այն համապատասխանում է Լեհաստանի ազգային շահերին։

Ըստ փոխնախարարի, լեհ-ուկրաինական հարաբերությունները վերջին ժամանակներում փոքր-ինչ լարված են՝ ուկրաինական իշխանությունների կողմից արված հայտարարությունների պատճառով։

«Ոչ ոք դա չի թաքցնում։ Ես զգում եմ, որ այս ամենը կապված է առաջացած էմոցիաների հետ։ Մենք այս հարցին ըմբռնումով ենք մոտենում։ Իհարկե, Ուկրաինան ենթարկվում է հարձակումների, բայց դա չի նշանակում, որ ինքն էլ իր հերթին պետք է հարձակվի իր դաշնակիցների վրա»,-նշել է Յաբլոնսկին։

Ավելի վաղ ուկրաինացի քաղաքական գործիչները քննադատել էին գյուղատնտեսական ապրանքների շուկայի պաշտպանության հետ կապված լեհական մեթոդները։ Խոսքը գնում է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու դեկլարացիայի մասին, որում ասվում էր, որ եթե մինչև սեպտեմբերի 15-ը Եվրոպական կոմիտեն չերկարացնի Ուկրաինայից ներմուծվող ցորենի արգելքը 5 սահմանային երկրներ, ապա Լեհաստանը ինքը կփակի սահմաններն այդ ապրանքների համար։

Դրանից հետո Լեհաստանի նախագահի գրասենյակի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մարչին Պշիդաչը հայտարարել էր, որ Լեհաստանը վերջին տարիներին և ամիսներին շատ է օգնել Ուկրաինային և լավ կլիներ, որ Կիևը սկսի գնահատել այդ օգնությունը։

Օգոստոսի 1-ին Ուկրաինայի ԱԳՆ-ն՝ «Կիևի կողմից Վարշավայի նկատմամբ անշնորհակալ պահվածքի հետ կապված» լեհական կողմի մոտեցման հետ կապված բացատրություններ ստանալու նպատակով կանչել էր Լեհաստանի դեսպան Բարտոշ Ցիխոցկուն, իսկ ավելի ուշ հայտնի դարձավ, որ Լեհաստանի ԱԳՆ-է կանչվել նաև Ուկրաինայի դեսպանը։

Որպես օրինակ լեհական կողմը բերել է Վոլինիում տեղի ունեցած ողբերգությունը (Արևմտյան Ուկրաինայում գտնվող Վոլինի բնակավայրում ուկրաինական ազգայնականների բանակը մասայաբար ոչնչացրել է տեղի բնակչությանը, որը հիմնականում բաղկացած էր էթնիկ լեհերից – խմբ.) և նշել, որ դա իրենց համար ցեղասպանություն է։

Հուլիսի կեսերին Լեհաստանի սեյմը կոչ էր արել Կիևին ընդունել մեղքը։ Ավելի վաղ նմանատիպ կոչ էր արել նաև Լեհաստանի ԱԳՆ-ն և երկրի նախագահ Անջեյ Դուդան։

Այդ կապակցությամբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևն ու Վարշավան հետաքրքրված են միասնաբար լուծելու երկու երկրների միջև առկա բոլոր սուր խնդիրները, որոնք կապված են ընդհանուր պատմության ողբերգական էպիզոդների հետ։ Զելեսնկին նշել էր, որ այդ հարցով պետք է զբաղվեն էքսպերտներն ու պատմաբանները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում