Wildberries-ը չեղարկել է թերի ապրանքների հետադարձ առաքման արժեքը

Wildberries-ը չեղարկել է թերի ապրանքների հետադարձ առաքման արժեքը

Wildberries-ը չեղարկել է հետադարձ առաքման արժեքը թերի ապրանքների վերադարձի դեպքում․ ԱՊՀ երկրներում գործարկվել է թերություններով ապրանքների վերադարձի նորացված մեխանիզմ։

Այս մասին հայտնում է Wildberries-ի մամուլի ծառայությունը։

Թերի, նաև սխալ ուղարկված ապրանքի կամ ոչ ամբողջական լինելու դեպքում, գնորդը անմիջապես կարող է տեղեկացնել ապրանքների տրամադրման կետի մենեջերին, աշխատակիցը կստուգի ապրանքները և թերի ապրանքների հետադարձի տեղափոխման արժեքը չի գանձվի:

Նշվում է, որ մոտ ապագայում ակնկալվում է այս համակարգի գործարկում նաև սուրհանդակային առաքման դեպքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում