«Jacobs» բրենդը դադարեցնում է արևմտյան սուրճի ապրանքանիշերի վաճառքը Ռուսաստանում
Նմանատիպ
Հոլանդական JDE Peet’s կոնցեռնը, որը շուկայում հայտնի է Jacobs, L’Or, Tassimo, Douwe Egberts ապրանքանիշ սուրճերով, մինչև 2023 թվականի վերջ կդադարեցնի սուրճի և թեյի արևմտյան ապրանքանիշերի վաճառքը Ռուսաստանում, և ռուսական շուկայում կթողնի միայն տեղական ապրանքանիշերը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերությանը:
«2023 թվականի առաջին կիսամյակում մենք նախաձեռնեցինք անցումը Եվրոպայում բազմալիք կազմակերպությունից դեպի Ռուսաստանում տեղական պորտֆել»,- ասված է JDE-ի առաջին կիսամյակի զեկույցում:
Ընկերությունը հայտարարել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների սկզբից ի վեր ձգտում է ապահովել, որ Ռուսաստանում գործող բիզնեսը «գործի հնարավորինս անկախ»:
JDE-ն առաջին կիսամյակում Ռուսաստանի համար ռեբրենդինգից կորուստները գնահատել է 185 միլիոն եվրո (202,8 միլիոն դոլար): Ընկերությունն ակնկալում է, որ հաջորդ կիսամյակում գործունեությունից եկամուտները «զգալիորեն ցածր կլինեն»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում