Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ տարաների վաճառքը
Նմանատիպ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է ընդհանրապես արգելել պոլիէթիլենային տոպրակների և պլաստիկ տարաների վաճառքը։ ՀՀ կառավարության նիստում այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նա անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկմանը, թե խանութներում իրեն ապրանքը տվել են այն նույն տոպրակներով, որոնք կային դեռ 5 տարի առաջ, այսինքն` տոպրակների հաստությունը չի ավելացվել։
2019 թ. կարգավորումով, որն ուժի մեջ մտավ 2022 թ. հուվարի 1–ին, մինչև 50 միկրոն հաստության տոպրակների վաճառքն արգելվել է։ Վերահսկողությունը հանձնված էր համայնքներին, սակայն ամբողջական արդյունք այն չտվեց։ Այդ պատճառով որոշել ենք պոլիէթիլենային բոլոր տեսակի տոպրակների, ինչպես նաև մեկանգամյա պլաստիկ տարաների վաճառքն արգելել»,- նշել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Նախարարն ակնկալում է, որ այս դեպքում վերահսկողությունը կիրականացնեն տեսչությունները, և արդյունքն ավելի լավը կլինի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում