1 ոսկի և 1 արծաթ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը նոր նվաճումներ ունի
03/08/2023 13:23
Նմանատիպ
Հայաստանի հավաքականը ևս երկու մեդալ է նվաճել Բուխարեստում անցկացվող ծանրամարտի Մ23 և Մ20 Եվրոպայի առաջնություններում: Տեղեկությունը հայտնել է ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան:
Ծանրորդ Լիանա Գյուրջյանը (87 կգ) նվաճել է ոսկե մեդալ։ Նա երկամարտի արդյունքում բարձրացրել է 221 կգ (96+125):
Նա փոքր ոսկե մեդալ է նվաճել նաև հրում վարժությունում, իսկ պոկում վարժությունում արժանացել է փոքր բրոնզե մեդալի։
Մ23 տարեկանների պայքարում Հայաստանի մյուս ներկայացուցիչը` 109 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը, նվաճել է արծաթե մեդալ։ Երկամարտում նա գրանցել է 370 կգ (163+207) արդյունք:
Չեմպիոնի կոչմանն արժանացած վրացի ծանրորդին հայ մարզիկը զիջել է ընդամենը 1 կգ-ով:
Պետրոսյանը փոքր արծաթե մեդալներ է նվաճել նաև պոկում և հրում վարժություններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում