Հայաստանը շարունակում է ռուս զբոսաշրջիկների համար մնալ առաջատար դիրքերում
03/08/2023 14:06
Նմանատիպ
Հայաստանը ռուս զբոսաշրջիկների արտասահմանյան այցելությունների ցանկում դասվում է թոփ 7 երկրների շարքում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ըստ ուսումնասիրման արդյունքների՝ Հայաստանը ռուս զբոսաշրջիկների համար ամենահանրահայտ ուղևորությունների շարքում զիջում է Թուրքիային, սակայն առաջ է Ուզբեկստանից և Ադրբեջանից։
Ռուսաստանի սահմանապահ ծառայության հաղորդմամբ, զբոսաշրջային թոփ 3 երկրների շարքին են դասվել Թուրքիան, Աբխազիան և Ղազախստանը։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալների՝ 2023 թվականի հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում Հայաստան են ժամանել մոտ 546 հազար զբոսաշրջիկ, ինչը 74 տոկոսով ավելի է, քանի նախորդ տարի։ Նշվում է, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների կեսից ավելին այցելում են Ռուսաստանից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում