Հայ ըմբիշները 4 մեդալ են նվաճել Ստամբուլում
03/08/2023 17:26
Նմանատիպ
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը, որին Հայաստանի թիմը ներկայացել է 9 ըմբիշով՝ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ:
Հայաստանցի ըմբիշներից 4-ը նվաճել են մեդալներ:
Փոխչեմպիոնի պատվին արժանացել է Արթուր Բրոյանը (51 կգ)՝ պարգևատրվելով արծաթե մեդալով:
Պատվո հարթակի երրորդ աստճանին կանգնել են նրա թիմակիցներ Յուրիկ Մխիթարյանը (45 կգ), Էդգար Պետրոսյանը (48 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (80 կգ)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում