Թուրքիայի գլխավոր հետախույզ-ԱԳ նախարար Ֆիդանը՝ Հայաստանի մասին. ՊոստՌեգիոն
Նմանատիպ
Դեռ այն պահից, երբ հայտարարվեց, որ Բայրամովը մեկնում է Թուրքիա, պարզ էր՝ այցի գլխավոր թեման հայկական է: Թուրքիան և Ադրբեջանը դեմոնստրատիվ կոորդինացնում են գործողությունները։
Բանակցություններից հետո ասուլիսի ժամանակ առաջին հայտարարություններում Թուրքիայի արտգործնախարարն անմիջապես խոսում է Հայաստանի տարածքը մասնատելու թուրքական պլանի՝ Զանգեզուրի միջանցք կոչվածի մասին:
«Տարածաշրջանն անդորրի և կայունության տանող ճանապարհին սպասում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև համապարփակ խաղաղության պայմանագիրը ստորագրելուն։ Դրա համար էլ Զանգեզուրի կապուղու բացումը մեծ կարևորություն ունի», – ասել է Հաքան Ֆիդանը։
«Զանգեզուրի միջանցքի» փոխարեն «Զանգեզուրի կապուղի» եզրը գործածում է թուրք նախարարը, որը 13 տարի գլխավորել է թուրքական հետախուզությունը՝ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը և ոչ մի բառ պատահական չի ընտրում: Հաքան Ֆիդանի «կապուղի» եզրը, հնարավոր է, ակնարկ է առավելագույնը ձևակերպումներում հետքայլի հնարավորության մասին:
Մյուս կողմից՝ ժամեր անց Թուրքիայի նախագահը գործածել է հենց միջանցք եզրը: Այն նշված է Թուրքիայի նախագահականի տարածած հայտարարության տեքստում՝ Ադրբեջանի արտգործնախարարին ընդունելուց, մեկ ժամ դռնփակ հանդիպում անցկացնելուց հետո։
Էրդողանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում կարևոր դեր ունի «Զանգեզուրի միջանցք կոչվածի անհապաղ բացումն ու հնարավորին չափ շուտ խաղաղության պայմանագրի» կնքումը:
Թեմայի մասին ավելի մանրամասն՝ «Երևանի ձայնի» մեր գործընկերների պատրաստած տեսանյութում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում