Շոյգուն մատնանշել է հակառակորդին կանխարգելիչ հարվածներ հասցնելու անհրաժեշտությունը

Շոյգուն մատնանշել է հակառակորդին կանխարգելիչ հարվածներ հասցնելու անհրաժեշտությունը

Այսօր ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է հատուկ գործողության գոտի և ստուգումներ է իրականացրել «Կենտրոն» խմբի հրամանատարական կետում։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ուկրաինական զորքերին դիրքերից տապալելու ժամանակ անհրաժեշտ է այնպիսի կանխարգելիչ գործողություններ իրականացնել, որոնք լուրջ ռազմական վնասներ կհասցնեն։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունից։

«Այդ գործողությունները կապահովեն ռուս զինվորականների կյանքի և առողջության առավելագույն անվտանգությունը»,- ասվում է հաղորդագրությունում։

Շոյգուն նաև շնորհակալություն է հայտնել «Կենտրոն» խմբի հրամանատարությանը և անձնակազմին Կրասնոլիմանսկի ուղղությամբ հաջող հարձակողական գործողությունների և առավել շահեկան դիրքեր գրավելու համար։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ նախորդ օրվա ընթացքում Կրասնոլիմանսկի ուղղությամբ «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումները հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի երկու հարձակումը՝ ոչնչացնելով ավելի քան 110 ուկրաինացի զինծառայողի, երեք զրահամեքենա, երկու մեքենա և «Ակացիյա» տեսակի ինքնագնաց։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր Ուկրաինայի զինված ուժերի կողմից Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի և Ղրիմի օբյեկտների վրա հարձակվելու փորձերի մասին։ Ռուսական նավերը, որոնք հսկում էին Նովոռոսիյսկի ռազմածովային բազան, ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի երկու վերջրյա «անօդաչու»։ Նովոռոսիյսկի քաղաքապետ Անդրեյ Կրավչենկոյի խոսքով՝ հարձակմանը անմիջապես արձագանքել են «Оленегорский горняк» և «Суворовец» նավերի անձնակազմերը։ Միևնույն ժամանակ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից ձեռնարկված հարձակման հետևանքով զոհեր և ավերածություններ չկան։ Դրան զուգահեռ, ուկրաինական զորքերը փորձել են հարձակում իրականացնել Ղրիմի ռազմական օբյեկտների վրա ավիացիոն տիպի անօդաչու սարքերով։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինական 13 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են հակաօդային պաշտպանության ուժերի կողմից։

Իսկ ահա ուկրաինական կողմի տվյալներով Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի վրա հարձակման հետևանքով խոցվել է ռուսական դեսանտային նավ, որտեղ եղել է 100 անդամից բաղկացած անձնակազմը։ Ուկրաինական լրատվամիջոցները հրապարակում են տեսանյութեր, ըստ որոնց նրանք խոցում են «Оленегорский горняк» դեսանտային նավը, որը կառուցվել է Լեհաստանի Գդանսկում 1976 թվականին, իսկ 2007 թվականին այն համարվում էր Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային նավատորմի լավագույն դեսանտային նավը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում